«Եթե եվրոպական ուժերը հաղթեն Հայաստանի ընտրություններում, Մոսկվան կձեռնարկի համապատասխան միջոցներ։ Ռուսաստանը մտադրություն չունի ֆինանսապես աջակցելու այն երկրին, որն իր ապագան տեսնում է ԵՄ-ում, քանի որ ԵՄ-ը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ: Մենք իսկապե՞ս փող ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեզ հետ կռվել»,- հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։               
 

Չհատելով ռազմական գաղտնիքի սահմանը

Չհատելով ռազմական գաղտնիքի սահմանը
14.11.2024 | 13:50

Աշխարհի ամենամարտունակ բանակները երբեք չեն կտրում իրենց կապը հասարակության հետ, ավելին՝ ամենամարտունակ բանակները ամենաուժեղ կապն ունեն հասարակության հետ։

Որպես կանոն, փակ են այն բանակները, որտեղ կոռուպցիան լավ տեղավորված է, որտեղ ռազմական գաղտնիքի անվան տակ տարատեսակ կոռուպցիոն սխեմաներ են գործում։

Իսկ երբ կա կապ բանակի և հասարակության միջև, դա դրական է ազդում թե՛ բանակի, թե՛ հասարակության վրա։ Հասարակությունը կարողանում է այլևս ընկալել բանակն այնպիսին, ինչպիսին որ կա, այլ ոչ թե միֆերով, պատմածներով։

Շատ երկրներում հետաքրքիր մեխանիզմ են ներդրել բանակ-հասարակություն կապը ամուր պահելու համար, որը լավագույնս է աշխատում։ Դա կապող օղակն է։ Երբեք չկա ուղիղ կապ, կա մի օղակ, որի միջոցով կապվում են բանակն ու հասարակությունը, օղակը կարողանում է զտել, կարողանում է կոորդինացնել և կապել։ Որպես կանոն, այդ օղակները լինում են մշակութային ոլորտից, գիտական ոլորտից, հասարակական ոլորտից, բայց ոչ երբեք քաղաքական դաշտից։ Նույնիսկ կան մեդիա ոլորտից, ինչպիսին, օրինակ, Իսրայելում է։

Այն երկրները, որոնք կարողացել են բարելավել բանակ -հասարակություն կապը, չհատելով ռազմական գաղտնիքի սահմանները, կարողացել են շեշտակի առաջընթաց ունենալ թե՛ միջանձնային հարաբերությունների խնդրում, թե՛ արդարության պահպանման հարցում, թե՛ մասնագիտական նախաձեռնողականության համատեքստում․․

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 9580

Մեկնաբանություններ